Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նշանակվել է դեսպան


Թոֆիկ Զուլֆուգարովը, որը 1998-99 թվականներին Ադրբեջանի արտգործնախարարն էր, նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի դեսպան Լատվիայում:

Ժամանակին Զուլֆուգարովը հրաժարական էր տվել ի նշան բողոքի Ղարաբաղի հարցում Հեյդար Ալիեւի դիրքորոշման դեմ: Նրա հետ միասին հեռացել էր նաեւ նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Իր հրաժարականից հետո Զուլֆուգարովը չէր պաշտոնավարում. Նա անկախ փորձագետ էր:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG