Մատչելիության հղումներ

«Ռուսական ուժերի տեղակայումը Գյումրիում չի վնասի Ղարաբաղի խնդրին»


Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը երկուշաբթի օրը ասել է, թե Վրաստանի տարածքից Հայաստան ռուսական ստորաբաժանումների տեղափոխումը չի փոխի ուժերի հարաբերակցությունը Ղարաբաղի հակամարտության գոտում եւ չի խանգարի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է Կոսաչեւի խոսքերը, թե ռուսներն այժմ արագ տեմպերով դուրս են հանում իրենց ուժերը Ախալքալակից, եւ դուրս բերվող զինուժն ու տեխնիկան կարող են տեղակայվել Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանում:

«Մոսկվան կհամաձայներ, եթե Ադրբեջանն իր տարածքում մեր ուժերը տեղակայելու հնարավորություն ընձեռեր», - ասել է Կոսաչեւը՝ շարունակելով. - «Ուստի ռուսական ուժերի վերատեղակայումը որեւէ կերպ չի կարող ազդել հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը մեղմելու հեռանկարի վրա»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG