Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Փարիզում»


Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են տարբեր կազմակերպչական հարցեր, հստակեցվել են հաջորդ նիստի ժամկետները:

«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Փարիզում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նիստին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները», - «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն:

Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից, ենթահանձնաժողովի կազմում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի զեկուցողներ Գրոսն ու Հերկելը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Դեւիդ Աթկինսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG