Մատչելիության հղումներ

Էրդողանի Բաքու կատարելիք այցի ընթացքում կստորագրվի երկկողմ փաստաթղթերի փաթեթ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ հունիսի 28-ից 29-ը Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ստորագրվելու է երկկողմ փաստաթղթերի փաթեթ:

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, «Թուրան» գործակալությունն հաղորդել է, որ ներկայումս երկու երկրների փորձագետները վերջնական տեսքի են բերում տնտեսական եւ տեխնիկական համագործակցության, արտակարգ իրավիճակներում համատեղ գործողությունների, հեղինակային իրավունքի ապահովման, կրթության, գիտության եւ քարտեղագրության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերը:

Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքվում կքննարկի թուրք-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Թուրքիայի վարչապետի պաշտոնում սա Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան: Մինչ այդ՝ 2003 թվականին, նա Բաքու էր այցելել որպես Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG