Մատչելիության հղումներ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Աթենքում բանակցելու է հույն զինվորականների հետ


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ 3աշար Բույուկանիթը եռօրյա այցով մեկնել է Աթենք, որտեղ հանդիպելու է Հունաստանի պաշտպանության նախարար Սպիլոս Սպիլոտոպուլոսի, բարձրաստիճան այլ զինվորականներին հետ:

Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու բանակցություններին վերաբերող հարցեր:

Ըստ DPA-ի, չնայած թուրք-հունական հարաբերություններում առկա էական տարաձայնությունների, Աթենքը անվերապահորեն աջակցում է Եվրոպական միությանն անդամակցելու Անկարայի ծրագրին: Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկելու են այս տարվա հոկտեմբերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG