Երեքշաբթի օրը Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհ է դարձել Լիբանանի կոմունիստական կուսակցության նախկին առաջնորդ Ժորժ Խաուին:
Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, նրա մեքենայում տեղադրված ռումբը պայթել է UTV հեռուստաընկերության մոտակայքում՝ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից ոչ հեռու:
Ժորժ Խաուին ղեկավարել է Լիբանանի կոմունիստական կուսակցությունը 15 տարի՝ սկսած 1975 թվականից, եւ սերտ կապեր է ունեցել կոմունիստական վարչակարգերի, այդ թվում՝ Խորհրդային Միության հետ: Վերջին շրջանում նա հանդես էր գալիս Սիրիայի հանդեպ չափավոր քննադատությամբ:
Լիբանանում հունիսի 2-ին նույն կերպ սպանվել էր հայտնի լրագրող, առաջատար քրիստոնեական «Ան-Նախիր» թերթի մեկնաբան Սամիր Կասիրը:
Քաղաքական սպանությունները շարքը երկրում սկսվեց նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությամբ այս տարվա փետրարի 14-ին:
Հարիրիի որդու՝ Սաադ Հարիրիի գլխավորած «Մարտի 14-ի շարժում» հակասիրիական դիրքերից հանդես եկող ընդդիմադիր կոալիցիան հաղթել է Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններում: