Մատչելիության հղումներ

Ջավախքի շրջանավարտները հայտնվել են դժվարին կացության մեջ


Հունիսի 16-ին Վրաստանի բոլոր դպրոցներում շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը: Հայաբնակ Ջավախքում այս ուսումնական տարում դպրոցն ավարտել են շուրջ 1300 11-րդ դասարանցիներ:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, այս տարի Վրաստանում դպրոցների շրջանավարտները բուհ ընդունվելու համար հանձնելու են միասնական ընդունելության քննություններ: Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջաններից մոտ 400 մարդ պատրաստվում է մասնակցել այդ քննություններին՝ վրացական բուհեր, մասնավորապես՝ Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղ ընդունվելու համար:

Սակայն նրանց ընդունվելու հավանականությունը շատ քիչ է, որովհետեւ վրացական դպրոցների մակարդակին համապատասխան վրացերենի չեն տիրապետում, իսկ ընդունելության քննությունները բոլորի համար նույն չափանիշերով են անցկացվելու:

Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի խորացման պատճառով այս տարի անհամեմատ նվազել է Հայաստանի բուհեր ընդունվել ցանկացողների թիվը: Սակայն վրացերենի վատ իմացության պատճառով, կտրուկ իջել է նաեւ վրացական բուհեր ընդունվելու հավանականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG