Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից հեռացվել են հայերի հետ ազգակցական կապեր ունեցող աշխատակիցները


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հրամանով ծառայությունից ազատվել են նախարարության մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ սպաներ, ովքեր ազգակցական կապեր ունեն հայերի հետ:

Բաքվի «525»-րդ թերթի փոխանցմամբ, մեկնաբանելով այս տեղեկատվությունը, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արիֆ Բաբաեւը հայտարարել է. - «Մենք ապրում ենք Ադրբեջանում, ուստի նախարարությունում հայկական ծագում կամ հայերի հետ ազգակցական կապեր ունեցող անձանց գտնվելը անհնար է»:

Թերթի փոխանցմամբ, նման «զտում» Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում առաջին անգամ է իրականացվում: Թերթը նաեւ հիշեցնում է, թե իր հարցազրույցներից մեկում նախկին նախարար Նամիկ Աբբասովը հաստատել էր, որ նախարարության համակարգում կան հայազգի ծագում ունեցող աշխատակիցներ, սակայն հայտարարել, թե մտադիր չէ նրանց ազատել աշխատանքից՝ որակելով դա որպես «ազգային խտրականության օրինակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG