Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կաջակցի Ղարաբաղյան հիմնահարցի՝ «բոլոր կողմերի համար ընդունելի» լուծմանը


Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Յակովենկոն, Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման այն տարբերակին, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Յակովենկոն ասել է նաեւ, որ, եթե կողմերը հասնեն փոխզիջման, Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես խաղաղ կարգավորման միջնորդ:

«Մենք դեմ ենք հակամարտության կողմերին դրսից տարբերակների պարտադրմանը, եւ կարծում ենք, որ վերջնական ընտրության հիմնական պատասխանատվությունը կրում են ադրբեջանցիներն ու հայերը», - ավելացրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Յակովենկոն նշել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում Վարշավայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը, որը «խթանել է Ղարաբաղյան համակարտության շուտափույթ քաղաքական կարգավորման որոնումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG