Հունիսի 20-24-ին Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեն կարծիք է հայտնել, թե «անհնար է ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարինումը ԵԽԽՎ այդ ենթահանձնաժողովով»:
«Դա բացարձակապես այլ ձեւաչափ է: Եվրախորհուրդը չի կարող իր վրա վերցնել ԵԱՀԿ գործառույթները, որը բանակցային գործընթացի միջնորդն է», - նշել է Մոլլազադեն՝ ավելացնելով. - «Եվրախորհուրդը ուշադրություն կդարձնի միայն իր իրավասությունների շրջանակի հարցերին՝ հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց իրավունքներին եւ օրենքի գերակայության ապահովմանը»:
Նույն կարծիքի է նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Թոֆիկ Զուլֆուղարովը, ով գտնում է, թե «ԵԽԽՎ-ում այդ ենթահանձնաժողովի նախաձեռնությամբ կարող են քննարկվել ղարաբաղյան հակամարտության հետ կապված մարդասիրական խնդիրները»:
«Չեմ կարծում, որ ենթահանձնաժողովը կարողանար որպես բանակցությունների ձեւաչափ փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին», - նշել է Զուլֆուղարովը:
Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից, ենթահանձնաժողովի կազմում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի զեկուցողներ Գրոսն ու Հերկելը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Դեւիդ Աթկինսոնը: