«Այն, ինչ կատարվել է Ուկրաինայում եւ Վրաստանում եւ, հավանաբար, վաղ թե ուշ կատարվելու է նախկին խորհրդային այլ երկրներում, ոչ թե ժողովրդավարացում է, այլ ռուսական ազդեցությունից ազատագրում», - գրում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: Հետագա զարգացումները դիտարկելով Ադրբեջանում հնարավոր հեղափոխության ծիրում՝ Արամ Աբրահամյանը նախանշում է. - «Իշխանության եկած երիտասարդը առաջին հերթին հայտարարելու է, թե ինքը Անդրկովկասում ժողովրդավարության փարոսն է, եւ հիմա իր առաջնային նպատակն է այդ ժողովրդավարությունը տարածել Լեռնային Ղարաբաղի վրա: Այդպիսով, Ադրբեջանը կստանա մեծ առավելություն Հայաստանի նկատմամբ, որը կընկալվի որպես «չհեղափոխականացված» եւ հետեւաբար՝ «հետամնաց» երկիր»: Ուստի, ըստ խմբագրի՝ «ավելի լավ է, Ադրբեջանում հեղափոխություն չլինի. համենայն դեպս՝ մեզանից առաջ»:
«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նշում է. - «Մենք ճանաչում ենք պայքարի միայն սահմանադրական եղանակները եւ չենք կարող գնալ որեւէ տիպի հեղափոխության... Ես դեմ եմ գործող վարչախմբի բռնի տապալմանը, քանի որ կարծում եմ, որ իշխանափոխության գործընթացը պիտի տեղի ունենա ընտրությունների ճանապարհով»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը արտատպել է «Ռեալնի Ազերբայջան» թերթին տված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հարցազրույցը, ուր Սեյրան Օհանյանը, հերքելով իրանա-ղարաբաղյան սահմանով անլեգալ թրաֆիքների տարածումը, պատասխանել է, թե ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվություններում բազմիցս նշվել է, թե հենց Ադրբեջանի տարածքով է անցնում միջազգային թմրամաֆիայի կապուղիներից մեկը. - «Ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում, այնպես էլ Իրանի հետ սահմանահատվածում ղարաբաղյան ուժերը պատշաճ հսկողություն են իրականացնում, ինչը կատարելապես բացառում է ցանկացած անլեգալ թրաֆիկի հնարավորությունը»:
«168 ժամ» թերթում անդրադառնալով տարածաշրջանի ծրագրերին, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ընդգծում է. - «Մենք արդեն, որպես փաստ պետք է ընդունենք, որ կոմունիկացիները շրջանցում են Հայաստանը»: «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, իր հերթին, անդրադառնալով Հայաստանի արտգործանախարարի եւ Թուրքիայի վարչապետի՝ միաժամանակ ԱՄՆ կատարած այցերին, քննարկվող հարցերին, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը՝ ուրվագծում է. - «Ներկայումս ստեղծվել է մի կացություն, երբ Վաշինգտոնը կարող է Թուրքիայի ղեկավարության կողմից իրենից ակնկալվող աջակցության դիմաց լուրջ զիջումներ կորզել նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բարելավման խնդրում: Քանզի, ի վերջո, Թուրքիային ձեռնտու է այդ զիջումներն անել այսօր, քան սպասել մինչեւ դրանք դառնան Եվրամիության երկրների կողմից իրեն առաջարկվող նախապայմաններ»:
Այսօրվա մամուլում աշխուժորեն քննարկվող հայ օդաչուներին ազատ արձակելու թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի պաշտոնական օղակների եւ Արա Աբրահամյանի միջեւ պայքար է սկսվել օդաչուների ազատ արձակման դափնիները կիսելու համար»: Արա Աբրահամյանը թերթին փոխանցել է, թե «կառավարության միջամտության հետեւանքով իր համար ավելորդ ֆինանսական եւ այլ կարգի բարդություններ ստեղծվեցին»: «Ինձ վիրավորում է միայն այն, որ այս գործը, որը իսկապես կարող էր դառնալ ազգի, հայրենիքի ու սփյուռքի միասնությունն ապացուցող հերթական մի քայլ, անհարկի շահարկումների է ենթարկվում», - ասում է Արա Աբրահամյանը՝ նշելով, թե օդաչուներին Մոսկվայից բերելու է Հայաստան եւ իրենց հետ է լինելու Հասարակածային Գվինեայի ներկայացուցիչը, որը տիրապետում է ռուսերենին, եւ վերջինս կասի, թե «ով ինչ է արել հայ օդաչուներին ազատ արձակելու համար»: Արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը այս կապակցությամբ փոխանցել է. - «Պետությունն ուղղակի հարկ չի համարում առանձին անհատների հետ վեճի մեջ մտնել այդ հարցում, ուստի մենք Արա Աբրահամյանի գործողությունները չենք մեկնաբանում»: «Հայկական ժամանակ»-ի ամփոփմամբ, հայ օդաչուների երկար սպասված վերադարձը «սպառնում է վերածվել միջազգային ռազբորկայի»:
«Ազգ»-ը տպագրել է օդաչուների հարազատների երախտագիտական նամակն ուղղված Արա Աբրահամյանին, իսկ «168 ժամ» թերթում էլ Տիգրան Պասկեւիչյանը գրում է, թե «ամեն ինչ քաղաքականություն է» սկզբունքը թերեւս ընդունելի համարվեր, եթե քաղաքական խաղերը չառնչվեին մարդկանց կյանքին, եւ «եթե ստեղծված բարդ իրավիճակում ոչ թե քաղաքական խաղի քայլերը մտածվեին, այլ համախմբվեին բոլոր ուժերը՝ առանց հաշվարկելու, թե ով ինչ «աչոկ» է հավաքելու»:
Հրաչ Մելքումյան