Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին ծառայության ընկերակցությունը, որը իր «Կառուցողական այլակարծություն» կոչվող մրցանակը այս տարի շնորհել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, այս շաբաթ չեղյալ է հայտարարել իր որոշումը:
Ընկերակցության նախագահ Ջոն Լիմբերտը խոստովանել է, որ1968 թվականից ի վեր շնորհվող մրցանակի պատմության մեջ «դեռ երբեք չէր եղել, որ ինչ-որ մեկը մրցանակակիր ճանաչվեր, իսկ հետո հայտարարվեր, որ մրցանակը նրան չի շնորհվում»:
Ջոն Էվանսը նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո առաջին ամերիկացի պաշտոնյան էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կալիֆորնիայի հայ համայնքի հետ փետրվարին կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն ասել էր, թե «որեւէ կասկած չունի, որ կատարվածը ցեղասպանություն էր»:
«Մեզ՝ ամերիկացիներիս, սազական չէ բառախաղերով զբաղվելը», - ավելացրել էր նա:
Սակայն հետագայում Էվանսը նախ ճշտեց, որ դա իր անձնական կարծիքն է, իսկ Թուրքիայից ստացված բողոքներից՝ հետո ինքն իրեն ուղղեց եւ 0սմանյան Թուրքիայում կատարվածն անվանեց «հայկական ողբերգություն»:
Ամերիկայի արտաքին ծառայության ընկերակցության ամենամյա պարգեւը, որը նախկին պետքարտուղարներից մեկի անունով կոչվում է Քրիստիան Հերթերի մրցանակ, շնորհվում է ընդունված քաղաքական գծի հետ անհամաձայնություն հայտնելու համար:
Պարգեւը շնորհող կոմիտեի ղեկավար Բրյուս Լեյնգենը խոստովանել է, որ Էվանսին շնորհված մրցանակը հետ կանչելու որոշումն ընդունվել է Պետդեպարտամենտում աշխատող «շատ լուրջ մարդկանց հորդորներից հետո»: Լեյնգրենը, սակայն, պնդում է, որ դրդապատճառները «քաղաքական բնույթի չեն եղել»:
Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ այլակարծությունը պետք է արտահայտված լինի «համակարգում աշխատելիս», այնինչ Էվանսը ցեղասպանությանը վերաբերող իր մեկնաբանություններն արել է Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ:
«Վաշինգթոն Փոստ» հեղինակավոր թերթը, մինչդեռ, այսօր փաստում է, որ Էվանսին շնորհված մրցանակը հետ կանչելու որոշումն ընդունվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի ամերիկյան այցի հենց նախօրեին:
Արմեն Դուլյան, Պրահա