Մատչելիության հղումներ

Լիտվայում սկսվել են «Սաթե հույս - 2005» զորավարժությունները


Շուրջ 2 հազար զինծառայողներ ՆԱՏ0-ի անդամ երկրներից եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցող պետություններից մասնակցում են Լիտվայի տարածքում Ռուկլայի ռազմակայանում տեղի ունեցող «Սաթե հույս – 2005» զորավարժություններին:

Ընդհանուր հաշվով զորավարժություններին մասնակցում են 12 երկիր ներկայացնող զինծառայողներ: Զորավարժությունները կտեւեն մինչեւ հունիսի 18-ը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ առաջին անգամ մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի զինծառայողները: Ռուսաստանից «Սաթե հույս - 2005» զորավարժություններին ներկա են դիտորդներ:

Հայաստանը նույնպես զորավարժություններին մասնակցում է դիտորդի կարգավիճակով: Անցած ամիս պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Լիտվայի զորավարժություններում Հայաստանը ներկայացնելու է կապիտան Լեռնիկ Միքայելյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG