Ուրբաթ օրը Թբիլիսիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կառույցի նախագահ է ընտրվել Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը: Խորհրդի համանախագահներ են դարձել Մոլդովայի եւ Տաջիկստանի վարչապետներ Վասիլի Տարլեւը եւ Ակիլ Ակիլովը:
«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հաստատված կարգի համաձայն, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահի ռոտացիան իրականացվում է ռուսերեն այբբենական կարգիով: Մինչեւ Ֆրադկովը խորհուրդում նախագահում էր Մոլդովայի վարչապետ Վասիլի Տարլեւը:
Հաղորդվում է նաեւ, թե ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերջին պահին եղել է արարողակարգի խախտում՝ պատվիրակությունների ղեկավարները նիստից առաջ առանձնազրույց են ունեցել նեղ շրջանակով, որից հետո միայն նրանց միացել են պատվիրակությունների մյուս անդամները:
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը ներկայացված են շուրջ 30 փաստաթղթեր, որոնցից 20 առաջարկվել է ստորագրել առանց քննարկման: