Մատչելիության հղումներ

Վրաստանը հանել է վիզային ռեժիմը մի շարք երկրների համար


Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենք, որով Եվրամիության, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ճապոնիայի քաղաքացիները առանց վիզա ստանալու կարող են գտնվել Վրաստանում մինչեւ 90 օր ժամկետով:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մնան օրենքի ընդունումը բացատրել է զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությամբ:

Գործակալությունը հիշեցնում է, թե մի քանի շաբաթ առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ախալքալաքի շրջանի բնակիչներին խոստացել էր միակողմանիորեն հեշտացնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ:

Ռուսաստանի բնակիչները ներկայումս կարող են 20 դոլարով վրացական վիզա ստանալ Թբիլիսիի օդանավակայանում: Իսկ Վրաստանի քաղաքացիները պետք է ունենան պաշտոնական հրավեր եւ վիզան ստանան Ռուսաստանի դեսպանությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG