Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հինգշաբթի օրը Երեւանում հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել հանձնաժողովի լուրջ մտահոգությունները սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ կապված:
«Ժողովրդավարություն` օրենքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներ Ջաննի Բուքիքիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Մենգինին Ազգային ժողովում հանդիպել են Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ փոխնախագահ, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:
Վերջին օրերին անընդհատ խոսվել է Վենետիկի հանձնաԺողովի հայտնի հայտատարության մասին, ուր ասված էր, որ եթե իրենց առաջարկները չընդունվեն, ապա սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի նպաստի Հայաստանի՝ եվրոպական արժեքներին մոտենալուն:
Հայաստանում սա որակվեց իբրեւ քաղաքական հայտարարություն, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Բուքիքիոն այսօր խորհրդարանական հանդիպումների ավարտին ասել է. - «Ես բացարձակապես համաձայն չեմ այդ գնահատականին: Դա ընդամենը տեխնիկական- իրավական հայտարարություն էր»:
Նա ասել է, թե բավականին արդյունավետ խոսակցություն է ունեցել Տիգրան Թորոսյանի եւ կոալիցիայի ներկայացուցիչների հետ: «Հիմա գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է՝ լավ նախագիծ պատրաստելու առումով», - ասել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը:
Հարցին, թե ինչպիսին կլինի արձագանքը, եթե հայաստանյան կոալիցիան չընդունի հանձնաժողովի առաջարկները, Բուքիքիոն պատասխանել է. - «Մենք նորից կհիասթափվենք: Հանդես կգանք հիասթափվածության նոր հայտարարությամբ»:
Այս պահին Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կան որոշակի բարելավումներ, սակայն, ցավոք, երեք էական կետերի նկատմամբ դեռեւս առկա են վերապահումներ՝ իշխանության թեւերի հավասարակշռությունը, արդարադատության համակարգի անկախությունը եւ տեղական ինքնակառավարման հիմնահարցը:
«Հույս ունենք, որ բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն եւ իրենց համաձայնությունը կարտահայտեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ», - ասել է Բուքիքիոն: - «Իմ երազանքն է՝ մինչեւ տարեվերջ, ասենք, հոկտեմբերին, հաստատված տեսնել Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների, ինչպես նաեւ ընդդիմության կողմից»:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հունիսի վերջը եւս մեկ անգամ վերանայված տարբերակը համատեղ քննարկել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, ապա լրամշակված տարբերակը հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում ընդունել երկրորդ ընթերցմամբ: «Հանրաքվեն այդ դեպքում կկայանա հոկտեմբերին», - փոխանցում է Աժ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արմեն Զաքարյան