Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատոր Հեյգելի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան


ԱՄՆ սենատոր Չաք Հեյգելը գլխավորած պատվիրակության այցի նպատակը, ինչպես տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, կառավարության բարձր մակարդակներում անվտանգությանը, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին ու էներգետիկ ոլորտին առնչվող հարցերի քննարկումն է:

Հայաստանում սենատոր Հեյգելը հանդիպումներ կունենա նախագահ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ ու կծանոթանա հայկական խաղաղապահ գումարտակի գործունեությանը:

Պատվիրակության կազմում են ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Վալդը, Եվրասիայի գծով պաշտպանության փոխքարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ջեյմս ՄաքԴուգըլը, Եվրոպական հրամանատարության Պլանավորման ու գործառնական կենտրոնի տնօրեն, փոխծովակալ Հեմ-լին Բ. Թելենթը, կոնգրեսի ու Եվրոպական հրամանատարության այլ ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG