Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Երեւան կժամանեն հունիսի 2-ին


Հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին Երեւան կժամանեն Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի երեք փորձագետներ՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Ժամանող փորձագետների թվում չէ հանձնաժողովի անդամ Կաարլո Տուորին Ֆինլանդիայից, ով նախորդ շաբաթ նշել էր, որ «նախագիծը պետք է արմատականորեն վերանայվի մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունելը»:

Անցած շաբաթավերջին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի Ազգային Ժողովի կողմից մայիսի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագծին տվել էր հետեւյալ գնահատականը. - «Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբն իր խորին անբավարարվածությունն է արտահայտել այս փաստաթղթի կապակցությամբ, քանի որ Հանձնաժողովի մեկնաբանությունների մեծ մասը հաշվի չեն առնվել»:

Ուրբաթ օրը Երեւանում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա սեմինար «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունների շուրջ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG