Մայիսի 30-31-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա Եվրախորհրդի 46 անդամ պետությունների գլխավոր դատախազների 6-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսում Հայաստանը ներկայացնելու է Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գեւորգ Դանիելյանը հայտնեց, թե կոնֆերանսը նպատակը Եվրախորհրդի անդամ երկրների դատախազական համակարգերի միջեւ համագործակցություն ակտիվացումն է:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել կոնֆերանսի՝ միջազգային կազմակերպության կարգավիճակ ստանալու հարցը, որպեսզի քննարկումների ժամանակ արված առաջարկները ներկայացվեն Եվրախորհրդին՝ հետագայում պարտադիր դառնալու համար:
«Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է՝ դատախազների միջազգային կազմակերպության ստեղծումը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անհրաժեշտ», - ասաց նա:
Կարինե Քալանթարյան