Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Այս պահին ոչինչ Վրաստանից Հայաստան չի տեղափոխվում»


Շվեդիայում Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդաժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Հայաստանը ներկայումս ներքաշված չէ ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից Հայաստան տեղափոխելու մասին Մոսկվայի հետ բանակցությունների մեջ:

«Այս պահին նման հարց չի քննարկվում, ոչինչ Վրաստանից Հայաստան չի տեղափոխվում: Բայց եթե նման որոշում կայացվի, դա կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի լուծելիք հարցը », - «Ռոյթեր» գործակալությանը ասել է Հայաստանի արտգործնախարարը:

«Ռուսաստանցի զինծառայողների տեղափոխումը Վրաստանից Հայաստան կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը», - Մոսկվայում չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ալեսքերովը նշել է, թե «Ադրբեջանը կտրակաապես դեմ է այդ քայլին, եւ Ադրբեջանի խորհրդարանը կանի ամեն ինչ ռազմականների տեղակայումը Հայաստանում թույլ չտալու համար»:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ադրբեջանական «Լիդեր TV» հեռուստաընկերությանը ասել է, թե խոսքը ընդամենը որոշ սարքավորումների, օրինակ՝ գեներատորների տեղափոխման մասին:

«Եթե դրանց կարիքը զգացվում է Գյումրիում՝ ինչու Բաթումից տանել Ռուսաստան, այլ ոչ թե տեղափոխել Հայաստան», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG