Մատչելիության հղումներ

Թուրքիայում սպանվել են չորս թուրք աշխարհազորայիններ

Արեւելյան Անատոլիայի Բաթմանի նահանգապետը չորեքշաբթի օրը ասել է, թե «քուրդ զինյալները սպանել են անվտանգության ծառայության չորս աշխատակիցների»:

«Ռոյտեր» գործակալությունը մեջբերում է Բաթմանի նահանգապետ Հալուկ Իմջայի խոսքերը, թե «պետության կողմից ստեղծած աշխարհազորի չորս անդամները զոհվել են դարանակալ հարձակման ընթացքում»:

Նահանգապետի պնդմամբ, քուրդ զինյալների հարձակումները վերջին շրջանում հաճախացել են: Առաջիկայում ոստիկանական ջոկատները պատրաստվում են հատուկ գործողություններ իրականացնել Բաթմանի շրջանում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա
XS
SM
MD
LG