Մատչելիության հղումներ

«Ռազմակայանների դուրսբերման հարցում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տարաձայնությունները մեծ չեն»


Թբիլիսիում երեքշաբթի օրը ավարտվել են Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հարցով ռուս-վրացական բանակցությունները:

«Առայժմ ես չեմ կարող ասել, որ Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները համաձայնեցված են, համապատասխանաբար՝ չեմ ցանկանում նշել թվերը, որոնց հարցում տարաձայնություններ կան», - ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, բանակցությունների ավարտին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Սավոլսկին:

«Կարող եմ միայն ասել, որ տարաձայնությունները այնքան մեծ չեն, որ դրանք հնարավոր չլինի հաղթահարել», - նշել է Սավոլսկին՝ ավելացնելով, թե երկկողմ հարաբերությունների եւ ռազմակայանների հարցով Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների համատեղ հայտարարության նախագիծը «համարյա լիովին համաձայնեցվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG