Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին հղած նամակում այդ երկրի նախագահ Ժակ Շիրակը վերահաստատել է, թե Ֆրանսիան հանրաքվե կանցկացնի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով՝ եթե վերջինս կատարի ստանձնած բոլոր պարտավորությունները:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նամակում նախագահ Շիրակը նշել է, թե «ինքը տեղյակ է հայ համայնքի ցանկությանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղ գտնի Թուրքիայի անդամակցության ճանապարհին»:
Առանց հիշատակելու Թուրքիան, Ֆրանսիայի խորհրդարանը փոփոխություն էր մտցրել երկրի Սահմանադրության մեջ՝ պարտադիր դարձնելով Եվրամիությանը որեւէ երկրի անդամակցության հարցով Ֆրանսիայում հանրաքվեի անցկացումը: