Հայաստանի բնապահպանության նախարարությունը, «Վայրի կյանք» համաշխարհային հիմնադրամը (World Wildlife Fund) եւ հայաստանյան բնապահպանական հասարակական կազմակերպությունները պահանջում են, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության նախագծով կառուցվող Հայաստան - Իրան ավտոմայրուղին շրջանցի «Շիկահող» արգելոցը:
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, արգելոցը շրջանցելու դեպքում մայրուղին կերկարի 19,5 կիլոմետրով՝ տնտեսապես ոչ շահավետ դարձնելով նախագիծը:
«Վայրի կյանք» համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը «Ինտերֆաքս»-ին ասել է, թե արգելոցի միջով մայրուղին կառուցելու դեպքում հիմնադրամը կդադարեցնի Հայաստանում բնապահպանական ծրագրերի ֆինանսավորումը:
Նրա խոսքերով, եթե Ղափան – Մեղրի մայրուղին կառուցվի արգելոցի միջով, միայն ծառահատումների հասցրած ուղղակի վնասը կկազմի 16-18 միլիոն դոլար, կվտանգվի հազվագյուտ կենդանիների եւ ծառատեսակների գոյությունը:
Ըստ նախագծի, Կապան - Մեղրի 80 կիլոմետրանոց մայրուղու կառուցմամբ Հայաստանի եւ Իրանի միջեւ ավտոմոբիլային կապը չի դադարի նաեւ ձմռան ամիսներին: Մայրուղու կառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլին, եւ նախատեսվում է դրանք ավարտին հասցնել 2006 թվականին: