Մատչելիության հղումներ

Թուրքիան 1,8 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերի Վրաստանի Կոջորի հատուկ բրիգադին


Թուրքիայի Կոորդինացիայի եւ ռազմական համագործակցության խորհուրդը որոշել է 1,8 միլիոն դոլարի ռազմական սարքավորումներ եւ զինվորական հագուստ նվիրել Վրաստանի Կոջորի հատուկ բրիգադին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե նվերն ընդգրկում է 36 «Լենդքրուիզեր» ավտեմեքենաներ, սնդդամթերք, համակարգիչներ, զինվորական հագուստ, հատուկ սարքավորումներ:

Երեքշաբթի օրը ընծայի հանձնման արարողությանը մասնակցելու են Վրաստանի եւ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հրամանատարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG