(Շաբաթ, 21-ը մայիսի)
«Կկուն գարնանն է կանչում, իսկ ընդդիմությունը սպասում է, որ իրենց համար կկուն աշնանն էլ կանչի», - վերնագրված է «Առավոտ»-ում, որի մեկնաբանը շարունակում է. - «Տարվա եղանակներն իրար շատ արագ են հաջորդում, իսկ հայրենի ընդդիմության առանձին գործիչների խոստացած թեժ գարուններն ու աշուններն արդեն որերորդ տարին է այդպես էլ չեն սկսվում: Ընդդիմության գործունեությունը, էլ չենք ասում ակտիվ քայլերի մասին, ո’չ խորհրդարանում, ո’չ էլ դրա պատերից դուրս նկատելի չէ»:
Այդ կապակցությամբ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Առավոտ»-ի թղթակցին փոխանցել է. - «Առջեւում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եւ մենք օգոստոս ամսից մեր գործողություններն է’լ ավելի ինտենսիվ կդարձնենք, ինչը ճակատագրական կլինի այս իշխանությունների համար: Ընդդիմության անելիքը հիմա խորհրդարանից դուրս է»:
«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը եւս նշում է, որ նաեւ քաղաքական իմաստով Հայաստանում վաղուց այսպիսի «զով գարուն» չէր եղել. - «Քաղաքագետներն արձանագրում են, որ այս տարվա քաղաքական գարունը ամենահանգիստն էր: Համենայնդեպս՝ վերջին երեք տարիների ընթացքում: Արդյունքում արմատական որոշ ընդդիմադիրների կանխատեսումները լուրջ քաղաքական ցնցումների մասին քաղաքացիների ճնշող մեծամասնության համար արդեն վստահություն չեն ներշնչում»:
Անդրադառնալով նախագահ Ջորջ Բուշի վերջին ելույթին, «Հայոց աշխարհ»-ը նշում է. - «ԱՄՆ նախագահն առանձնացրեց հիմնական ռազմավարական առաջնահերթությունը, այն է՝ Կովկաս - Միջին Ասիա տարածաշրջանում առաջիկայում սպասվող քաղաքական փոփոխությունների անխուսափելիությունը: Նման պայմաններում Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների ժողովուրդների համար ամենեւին էլ ոչ «սպորտային հետաքրքրասիրություն» է դառնում մի հարց. ներառվա՞ծ է արդյոք իրենց երկիրը անդրօվկիանոսյան ժողովրդավարների ցուցակում»: «Նման կանխատեսումը ավելի առարկայական տեսք է ստանում Ադրբեջանում», - հանգեցնում է վերլուծաբանը: - «Մանրամասն դիտարկման պարագայում ակնհայտ է դառնում, որ նախագահ Ջորջ Բուշի ծրագրային ելույթի «մեխը» առաջիկա աշնանը Ադրբեջանում գունավոր հեղափոխության անխուսափելիության գաղափարն է»:
Պատասխանելով նույն թերթի լրագրողի հարցին, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասում է. - «Բնական է այդպիսի հայտարարության հրապարակումը Ջորջ Բուշի կողմից, որովհետեւ Միացյալ Նահանգներն իր առջեւ խնդիր է դրել խթանել ժողովրդավարության զարգացումը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Բայց, իմ կարծիքով, դա Հայաստանի համար արդեն անցած փուլ է»։
«Ինչ ուզում ես քեզ թույլ տուր ճանապարհներին. եթե դու պատգամավոր ես, նախարար, օլիգարխ կամ թաղապետ, ավտոտեսուչը քեզ միայն պատիվ կտա: Քանի որ բոլոր ազդեցիկ մարդկանց ավտոմեքենաների համարները «գաիշնիկները» անգիր գիտեն: Տուժելու են հասարակ վարորդները, ովքեր պաշտոններ կամ բարձր հովանավորություն չունեն». - այսպիսի մեկնությամբ անդրադառնալով խորհրդարանում տապալված օրինագծին, որով ճանապարհային երթեւեկության մի շարք խախտումների համար պատիժների խստացումներ էր նախատեսում, «Առավոտ»-ը կապակցում է. - «Նույն բանը կարելի է ասել նաեւ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության մասին: Սահմանադրությունից եւ Ընտրական օրենսգրքից մեր հայրենի իշխանությունները, այդ թվում եւ՝ օրենսդիր, խոշոր հաշվով եւս վախենալու բան չունեն: Ինչպես ավտոտեսուչի պարագայում, ոչ ոք չի հանդգնի պատասխանատվության կանչել գործող նախագահին, նախարարին կամ կոալիցիայի որեւէ պատգամավորի Սահմանադրությունը կամ Ընտրական օրենսգիրքը խախտելու համար՝ որքան էլ դրանք փոփոխված, կատարելագործված եւ լրամշակված լինեն: Այնպես որ, խոշոր հաշվով, իշխող կոալիցիայի թեւին պատկանելու արտոնություններից օգտվող պատգամավորները կարող են հավասարապես անտարբեր լինել թե՛ ճանապարհային երթեւեկության մասին օրենքի, թե՛ Ընտրական օրենսգրքի հանդեպ՝ սահմանադրական փոփոխություններով հանդերձ: Նրանք ինչպես այդ օրենքները խախտել են, այնպես էլ շարունակելու են խախտել»:
«Եվրոպական կառույցները, փաստորեն, վերջնագրային ոճով փորձում են Հայաստանի իշխանություններին համոզել, որ հանրաքվեի դրվելիք սահմանադրական բարեփոխումների փաթեթում Երեւանի քաղաքապետը վերածվի ընտրովի պաշտոնի». - այս նախաբանով «Հայկական ժամանակ»-ը շարունակում է. - «Գաղափարի հակառակորդներից շատերը պնդում են, որ հանրապետության բնակչության մոտ կեսին ընդգրկող Երեւանի ընտրված քաղաքապետը կարող է խաթարել իշխանության ուղղահայացը, այսինքն՝ իշխանության բուրգում դիսբալանս ստեղծել` դառնալով ռեալ այլընտրանք նախագահին եւ կառավարությանը, մի իրավիճակ, որ ներսում ճգնաժամերի լուրջ վտանգ է պարունակում»: Նման մտավախությունը, ըստ թերթի, իհարկե, անհիմն համարել չի կարելի, չնայած չի բացառվում, որ «հայաստանյան իշխանական բուրգը հենց հակակշիռների կարիք ունի»: «Բայց եթե այդ հակակշիռը մենք փորձենք հաստատել հանրապետության մայրաքաղաքի միջոցով, չի բացառվում նաեւ, որ հետագայում արդեն ստիպված լինենք մտածել Երեւանի քաղաքապետին հակակշիռներ գտնելու ուղղությամբ», - եզրափակված է «Հայկական ժամանակ»-ում:
«Խաշ-քյաբաբային մտածողության հետեւանքները» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը պատկերում է. - «Խորովածանոց՝ Ազգային պատկերասրահի գլխին, առեւտրի սրահ՝ Պատմության թանգարանում, ռեստորան՝ Սունդուկյանի թատրոնում, բար՝ Օպերայում, դատարան եւ նորահարուստների օբյեկտներ՝ Պանթեոնում... Մեր մտավորականները ի՞նչ են մտածում մշակույթի օջախների ռեստորանացման այս երեւույթի կապակցությամբ»: Թերթի հարցադրմանը բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը պատասխանել է. - «Վայրենություն։ Ամբողջ քաղաքում հիմա տարածված է ամեն ինչ հափռելու մի վայրենի մոլուցք։ Հիմա Հայաստանում մտավոր արժեքները, մտավոր աշխատանքը, մտավոր մարդիկ ավելորդ էակներ են։ Այստեղ լինել մտածող մարդ, տաղանդավոր, ստեղծագործող, համարվում է տարօրինակ։ Պետությունը մտածողության վրա չի հենված։ Այնինչ պետության հիմքը մտածողությունն է։ Ավաղ, սա ամենեւին էլ Պլատոնի ասած պետությունը չէ»։
Հրաչ Մելքումյան