Մատչելիության հղումներ

ԱՊՀ երկրները կստեղծեն ահաբեկիչների մատնահետքերի տվյալների բազա


ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունները շաբաթ օրը ստորագրել են ահաբեկիչների մատնահետքերի տվյալների բազա ստեղծելու մասին արձանագրություն:

«Տվյալների բազայի ստեղծումը հիմնարար նշանակություն ունի ահաբեչության դեմ պայքարում», - «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 18-րդ հավաքի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշեւը:

Ուրբաթ օրը Նիկոլայ Պատրուշեւը իր ելույթում կոչ էր արել «հստակեցնել ԱՊՀ տարածքում հասարակական կազմակերպությունների գործունեությունը»՝ մեղադրելով դրանց «արտասահմանյան հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG