Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղյան գործընթացում կա որոշակի առաջխաղացում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում կա որոշակի առաջխաղաղցում՝ պնդելով, թե հիմնախնդիրը լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Գյանջա (նախկին Կիրովաբադ) քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Իլհամ Ալիեւը ասել է նաեւ, թե առաջընթացը բանակցություններում, ինչպես նաեւ «քաղաքական եւ դիվանագիտական հաջողությունները» ձեռք են բերվել «Ադրբեջանի տնտեսական հզորության աճի» շնորհիվ:

Իլհամ Ալիեւը խորհրդակցության մասնակիցներին վստահեցրել է, որ երկրի ղեկավարությունը կգործադրի բոլոր ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտության «խաղաղ եւ արդարացի լուծման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG