Չորեքշաբթի օրը Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվեց Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:
Երկհարկանի այդ շինության կառուցման ու կահավորման համար ԱՄՆ Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության ծրագրի շրջանակներում ներդրվել է ավելի քան 200 հազար դոլար:
Անցագրային նոր կետի՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերին հանձնելու արարողությանը մասնակցում էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:
«Այս հաստատությունը կառուցված է եվրոպական լավագույն չափանիշերին համապատասխան եւ ժամանակակից շինանյութերով», - ասաց նա: - «Դուք գիտեք, որ աշխարհում չկա մի երկիր, որ ազատ առեւտրի ավելի մեծ ջատագով լինի, քան Միացյալ Նահանգները: Միաժամանակ, չկա մեկ այլ երկիր, որտեղ այդքան մեծ գերակայություն տրվի օրենքին»:
Էվանսի համոզմամբ, այս անցակետը պետք է նպաստի ազատ առեւտրին եւ պահպանի օրենքի յուրաքանչյուր տառը:
«Մենք ուզում ենք, որ այստեղ օրենքները հարգվեն եւ առեւտուրը ծաղկի», - ավելացրեց դեսպանը:
Հայաստանի կառավարության կողմից Միացյալ Նահանգների նվերը ընդունեց արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:
«Սա վկայությունն է այն բանի, որ մեր հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա՝ ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ անվտանգության ոլորտներում», - իր շնորհակալական խոսքում ասաց Կիրակոսյանը՝ շեշտելով ԱՄՆ Արտահանման վերահսկման եւ սահմանների անվտանգության ծրագրի կարեւորությունը Հայաստանի համար. - «Հատկապես՝ Հայաստանի սահմանների անվտանգության համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համար»:
Նշված ծրագիրը գործում է ավելի քան 27 երկրներում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլուր ծրագրի նպատակը սահմանների անվտանգությունը ամրապնդելն է՝ ժամանակակից տեխնիկական միջոցների տրամադրման եւ համաշխարհային ահաբեկչության, զանգվածային բնաջնջման, քիմիական եւ կենսաբանական զենքերի տարածման դեմ պայքարում սահմանապահ ուժերի ու մաքսային ծառայության գործնական հմտությունները զարգացնելու միջոցով:
Շաքե Ավոյան