Մատչելիության հղումներ

ԱՄՆ էներգետիկայի նախարարը կայցելի Մոսկվա եւ Բաքու


Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Սեմուել Բոդմանը Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է նախ Մոսկվա, ապա Բաքու, որտեղ քննարկելու է այդ երկրներում նավթի արդյունահանումն ավելացնելու հարցը:

Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Ալի Իբն Իբրահիմ Ալ Նուամին նույն ասուլիսում ասել է, թե անհրաժեշտ է, որ նավթի արդյունահանումն ավելացնեն ոչ միայն նավթ արտահանողների միության՝ 0ՊԵԿ-ի անդամները, այլեւ մնացած երկրները՝ Ռուսաստանը, Կասպյան ավազանի, Արեւմտյան Աֆրիկայի, Մեքսիկական ծոցի պետությունները:

Ըստ 0ՊԵԿ-ի մասնագետների, նավթի օրական պահանջարկը աշխարհում ներկայումս կազմում է 84 միլիոն բարել եւ նախատեսվածից 80 հազար բարելով պակաս է: Դրա պատճառը շուկայում ածխաջրածնայինների բարձր գինն է: Եթե իրավիճակը չշտկվի, դա կհանգեցնի մնացած ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացման: Ուստի, ըստ տնտեսագետների, նավթի արդունահանման ավելացումը բխում է միջազգային տնտեսության շահերից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG