Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Տեղի կունենա կառավարության հերթական նիստը:

Աժ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքը: Ակնկալվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումն ու քվեարկությունը՝ երկրորդ ընթերցմամբ:

Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության (ԱՌԱԴԵՍ) նախագահ Նիկոլայ Ռիժկովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ այնուհետեւ՝ Էջմիածին։

ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը կկայանա միջազգային գիտաժողով՝ «Մեծ Հայրենականի պատմական դասերը» թեմայով:

Հասարակական երկխոսությունների կենտրոնում տեղի կունենա հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Կկայանա ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի համատեղ ասուլիսը՝ նվիրված Հայաստանում ընտանեկան բժշկի համակարգի ներդրմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կկայանա մամուլի ասուլիս քարտեզագրման խնդիրների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG