Մոսկվայում նշվել է աշխարհահռչակ թավջութակահար եւ դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ անվանի երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի «ոսկե հարսանիքը»:
«ԱզերՏաջ» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը՝ ՅՈԻՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիեւան հայտնի երաժիշտ ամուսինների համատեղ կյանքի 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունից առաջ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ:
Ռոստրոպովիչի եւ Վիշնեւսկայայի «ոսկե հարսանիքին» ներկա էին ավելի քան 300 բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Իսպանիայի եւ Հոլանդիայի թագուհիները, Ֆրանսիայի նախագահի կինը, Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը, Մոսկվայի քաղաքագլուխ 3ուրի Լուժկովը եւ այլք::
Արարողությունը սկսվել է մանկական դպրոց-թատրոնում, որի հովանավորը Գալինա Վիշնեւսկայան է, ապա շարունակվել է 0պերային արվեստի կենտրոնում: Համերգից հետո «Մետրոպոլ» ռեստորանում, որտեղ 1955 թվականին ծանոթացել են երգչուհին ու թավջութակահարը՝ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:
Արմեն Քոլոյան, Պրահա