Մատչելիության հղումներ

Թալիշները պատրաստվում են կոնֆերանս անցկացնել Երեւանում


«Թալիշ անջատողականները նախատեսում են Հայաստանի մայրաքաղաքում անցկացնել «Թալիշյան հիմնախնդիրը» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում պետք է քննարկվի «Ադրբեջանում ազգամիջյան հարաբերությունների խնդիրը», - շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Էլդար Զեյնալովը:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Զեյնալովը նշել է, թե գիտաժողովի ընթացքում քննարկվելու են «Ադբեջանում անընդհատ ձուլման ենթարկվող ազգային փոքրամասնությունների, ինչպես նաեւ թալիշ լեզվի եւ մշակույթի ծագումնաբանությանը վերաբերող հարցեր»:

«Ադրբեջանի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնող երկրում՝ Հայաստանում, որտեղ չի բնակվում ոչ մի թալիշ, նման գիտաժողովի անցկացումը կրում է ցուցադրական բնույթ եւ կարող է էլ ավելի սրել Ադրբեջանի հասարակության վերաբերմունքը «թալիշների խնդրի» նկատմամբ», - նշել է Էլդար Զեյնալովը: - «Թալիշ եւ հայոց լեզուների ընդհանրությունները ամբողջ աշխարհին ապացուցելու փոխարեն ավելի լավ կլիներ դրա վրա ծախսվելիք գումարները ուղղել թալիշերեն դասագրքեր հրատարակելուն»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG