Մատչելիության հղումներ

Գալիք շաբաթ ակնկալվում է Քոչարյան - Էրդողան հանդիպումը


Վկայակոչելով թուրքական լրատվական գործակալություններից մեկը, «Ասոշիեյթեդ Փրես»-ը այսօր հաղորդել է, թե գալիք շաբաթ ակնկալվում է Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի հանդիպումը, ըստ գործակալության, կարող է տեղի ունենալ Վարշավայում գալիք երկուշաբթի եւ երեքշաբթի կայանալիք Եվրախորհրդի անդամ երկրների գագաթնաժողովի օրերին: Հնարավոր հանդիպման կոնկրետ օրը չի նշվում:

Եվրախորհրդի խոսնակ Քեն Ֆիսեկը ասել է, թե հանդիպումը «ամենայն հավանականությամբ» տեղի կունենա:

Բանակցությունների ընթացքում ակնկալվում է, որ կողմերը կփորձեն երկխոսություն հաստատել դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարեւան երկրների միջեւ:

Թուրքիայի վարչապետը ավելի վաղ ասել է, թե երկու երկրների միջեւ կարող են հաստատվել քաղաքական կապեր, եթե Հայաստանը համաձայնի ստեղծել համատեղ հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով: Հայաստանը հակադարձել է, թե պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց որեւէ նախապայմանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG