Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Տեղի կունենա Կառավարության հերթական նիստը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում կշարունակեն քննարկել 2004 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը:

Մամուլի ազգային ակումբը կազմակերպել է քննարկում «Կա՞ արդյոք ճգնաժամ Ազգային ժողովում» թեմայով:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիան, Ժորժ Կոլումբիեն, հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովան կհանդիպեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ԿԸՀ նախագահ Գագիկ Ազարյանի հետ։ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների հետ նրանց հանդիպմանը ներկա կլինեն «Ա1+», «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների ղեկավարները:

Մամուլի ասուլիս է հրավիրել Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG