Մատչելիության հղումներ

Հայաստանում են ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները


Երեքշաբթի օրը եռօրյա այցով Հայաստան են ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնիան եւ Ժորժ Կոլումբիեն, հանձնաժողովի քարտուղար Բոնի Թեոֆիլովան:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսված են նրանց հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կառավարության մի շարք անդամների, Հայաստանում Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, կրոնական համայնքների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG