Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին խոստանում է վերականգնել Վրաստանի ամբողջականությունը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգում Առաջին աշխարհամարտի վետերանների առջեւ իր ելույթում խոստացել է վերկանգնել երկրի տարածքային ամբողջականությունը:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է, թե համոզված է, որ Վրաստանի ներկա սերունդն ու ղեկավարությունը կվերականգնեն Վրաստանի ամբողջականությունը:

«Ես խոստանում եմ, որ Վրաստանի պետական դրոշը կբարձրացվի մեր երկրի այն տարածքներում, որտեղ մենք 1993 թվականից հետո վերահսկողություն չունենք», - ասել է Վրաստանի նախագահը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG