Ուրբաթ օրը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության նոր շենքի հանդիսավոր բացման ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները խոսեցին Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու «երկարաժամկետ հանձնառության» մասին:
Երեւանյան լճի մերձակայքում կառուցված դեսպանատանը, որը Միացյալ Նահանգների ամենամեծ դեսպանատներից է, բացի դիվանագիտական առաքելությունից կտեղակայվի նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
«Անգամ նրանք, ովքեր այս գեղեցիկ շենքը տեսնում են միայն դրսից, այն պետք է դիտեն որպես խորհրդանիշը այն կարեւոր նշանակության, որ իմ կառավարությունը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաեւ՝ դրանք սերտացնելու մեր երկարաժամկետ հանձնառության», - իր ելույթում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը:
Դեսպանատունը, որի շինարարությունը տեւել է չորս տարի, զբաղեցնում է 90 հազար քառակուսի մետր տարածք: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Gոդֆրիի խոսքերով, կառույցի վրա ծախսվել է 76 միլիոն դոլար: (Ուկրաինայում, օրինակ, ամերիկյան դեսպանության շենքի կառուցման վրա ծախսվել է 40 միլիոն դոլար):
«Ես կարծում եմ, որ այս շենքը ներդրում է Հայաստանի ապագայի նկատմամբ», - իր խոսքում ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Շենքի կառուցման վրա ծախսված գումարներից, Գոդֆրիի ձեւակերպմամբ, ապահովվել է 18 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Իսկ շինարարության աշխատանքներում ներգրավվել է շուրջ 600 Հայաստանի քաղաքացի:
Բաղրամյան պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանության արդեն նախկին շենքը, որ Միացյալ Նահանգների սեփականությունն է, ըստ Գոդֆրիի, վաճառվելու է:
Արմեն Զաքարյան