Մատչելիության հղումներ

Անկարայում աշխատանքն է ավարտում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովը


Մայիսի 4-ից Անկարայում, Աթաթուրքի անվան Մշակույթի, լեզվի եւ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվում է «Հայոց ցեղասպանության հարցերը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները» թեմայով միջազգային գիտաժողով:

«Թրքիշ փրես»-ը հաղորդում է, թե հինգշաբթի օրը գիտաժողովում «Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրները» թեմայով ելույթ է ունեցել Սթենֆորդ Շոուն, իսկ ուրբաթ օրը պատմաբան Էնդրյու Մանգոն հանդես կգա «Ինչպես կարող են հայ-թուրքական հարաբերությունները բարելավվել» զեկույցով:

Գիտաժողովը, որն իր աշխատանքն կավարտի այսօր, ըստ էության, պատասխան քայլն է Հայաստանում ապրիլի 20-21-ը կազմակերպված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. Մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային գիտաժողովի:

Թուրքիայում այս օրերին լայնածավալ քարոզչություն է տարվում գիտաժողովի շուրջ, նշվում է, թե «թուրքերը քննարկում են առաջարկում, իսկ հայերն դրանից խուսափում են»:

Կալիֆորնիայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով, Անկարայում անցնող գիտաժողովը կրում է ցուցադրական, զուտ քարոզչական բնույթ:

«Այն աստիճան, որ հայտարարվել է, թե ես նույնպես մասնակցում եմ գիտաժողովի աշխատանքին՝ մինչդեռ ես հրավեր էլ չեմ ստացել: Թուրքերը հետաքրքրված չեն՝ մենք ինչ ասելիք ունեն», - նշել է Ռիչարդ Հովհաննիսյանը, - «Նրանց հետաքրքում է միայն, որ Հովհաննիսյանը կամ Տատրյանը մասնակցեն, որպեսզի նրանք ցույց տան, թե որքան լայնախոհ են»


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG