Մատչելիության հղումներ

Թրքալեզու պետությունների գագաթնաժողովը կկայանա աշնանը


Այս տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիայում կայանալիք թրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգվել է մինչեւ աշուն՝ նրանց ծանրաբեռնվածության պատճառով:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունից հայտնել են, թե գագաթնաժողովի օրակարգում են աշխարհի թրքալեզու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման հարցերը:

Պետությունները ղեկավարները քննարկելու են քաղաքական, տնտեսական, մարդասիրական, իրավապահ եւ մշակութային ոլորտներում համագործակցության իրավիճակը եւ ընդլայնման հնարավորությունները: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվելու է թրքալեզու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն:

Գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել դեռեւս 2004 թվականի նոյեմբերի 21-23-ը թուրքական Անթալիա քաղաքում: Սակայն այն ժամանակ, ինչպես եւ հիմա, պետությունների ղեկավարների աշխատանքային ժամանակացույցերի անհամապատասխանության պատճառով որոշվել էր գագաթնաժողովը անցկացնել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG