Մատչելիության հղումներ

Սահմանային միջադեպի արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինծառայող


Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած սահմանային միջադեպի արդյունքում զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Մարդակերտի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է 20-ամյա զինծառայող Թալեհ Նուրիեւը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարը, կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի զինուժը ձեռնարկել է «համարժեք գործողություններ»: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG