Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում ստեղծվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտե


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստեղծել ԵԽԽՎ Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտե: Նորաստեղծ կառույցը ղեկավարում է Վեհաժողովի նախկին նախագահ, բրիտանացի պատգամավոր, լորդ Ռասսել Ջոնսոնը:

Ադրբեջանական «Էխո» թերթի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից բացի, կոմիտեի կազմում կլինեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԽԽՎ այլ կոմիտեների նեկայացուցիչները:

Բացի այդ, նորաստեղծ կառույցի շրջանակներում իրենց գործունեությունը կշարունակեն ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողներ Անդրեաս Գրոսն ու Անդրես Հերկելը, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցով զեկույցող Դեյվիդ Աթկինսոնը:

Նախատեսվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր անդամ պատրաստելու է Ղարաբաղի հարցով տարեկան հաշվետվություն: Այդ կապակցությամբ սպասվում են կոմիտեի անդամների պարբերական այցերը Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG