Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է Կարսի, Իգդիրի, Էրզրումի, Արդահանի նահանգապետերին


Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Կարսի նահանգապետ Նեւզաթ Թուրխանին, Իգդիրի նահանգապետ Հալիլ Ուլուսոյին, Էրզրումի նահանգապետ Ջալալեդին Գյուվենջիին, Աղրըի նահանգապետ 3ուսուֆ 3ավաջանին եւ Արդահանի նահանգապետի ներկայացուցիչ Ահմեդ Էրդօղլուին:

«Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եղբայրական եւ հիմա շարունակում են ընդլայնվել», - «Ազերտաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիեւը:

«Ազերտաջ»-ը մեջբերմամբ, Կարսի նահանգապետ Թուրխանը հույս է հայտնել, որ իր եւ իր գործընկերների այցը կնպաստի Թուրքիայի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության կապերի ամրապնդմանը:

«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու ծրագրին աջակցելու համար», - նաեւ ասել է Նեւզաթ Թուրխանը՝ ավելացնելով. - «Մենք անհամբերությամբ սպասում ենք ձեզ Կարսում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG