Թուրքիան հայտարարել է, որ երբեք տեղի չի տա միջազգային ճնշումների առջեւ եւ չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
«Պետական բոլոր հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, բոլորիս համար ակնհայտ է դարձել, որ հարկ է աշխատել ամբողջ աշխարհում այդ հիմնազուրկ մեղադրանքները հերքելու համար», - երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը:
«Դա ցեղասպանություն չէր, եւ քրտնաջան աշխատանք է պետք հերքելու համար այդ ստերը», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, նշել է Չիչեկը՝ ավելացնելով, թե անհրաժեշտության դեպքում կստեղծվի Թուրքիայի այդ ջանքերը համակարգող հատուկ գործակալություն:
Թուրքիան պնդում է, թե Առաջին աշխարհամարտում զոհվել է ոչ թե 1,5 միլիոն, այլ 300 հազար հայ: Ըստ թուրքերի, առնվազն այդքան էլ թուրք է սպանվել այն տարիներին, երբ «հայերն Արեւմտյան Անատոլիայում անկախանալու նպատակով ապստամբություն են բարձրացրել ու միացել են Օսմանյան Թուրքիա ներխուժած ռուսական բանակին»:
«Ֆրանսպրես»-ը նաեւ նշում է, թե Եվրամիության պաշտոնյաներից շատերը ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ, ըստ գործակալության, Անկարայում հաճախ կարծիք են հայտնում, թե դա արվում է սոսկ Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը խոչընդոտելու համար:
Արմեն Քոլոյան, Պրահա