(Շաբաթ, 22-ը ապրիլի)
«Ազգ» թերթն այսօր արձանագրում է. - «Այժմ ցեղասպանության հարցը ուղղակի գտնվում է Հայաստան - Թուրքիա, Թուրքիա - Եվրամիություն հարաբերությունների կիզակետում: Մի շարք երկրներ շահարկո՞ւմ են այն: Անկասկած: Ե՞րբ այդպես չի եղել: Սակայն առայժմ այն հանդիսանում է, թուրքերի իսկ մեղքով, Անկարայի հետ հարաբերվելու միակ ուղին, օրակարգի միակ հարցը: Եվ այս ճշմարտությունը լավ են հասկանում այն բոլոր երկրները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը: Եվ տպավորիչ է այդ երկրների շարքը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Կանադա, Լեհաստան, Սլովակիա... Տպավորիչ էին մանավանդ երկու օր առաջ գերմանական Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանը նվիրված լսումները, որոնց ընթացքում գերմանացիները ներողություն խնդրեցին հայ ժողովրդից: Եվ եթե առաջիկա հունիսին Գերմանիան նույնպես ճանաչի փաստը, ապա դա կլինի առավել կարեւոր, քանզի Առաջին աշխարհամարտում Գերմանիան ոչ միայն դաշնակիցն էր Օսմանյան Թուրքիայի, այլեւ մեղսակիցը: Եվ եթե մեղսակիցն է խոստովանում մեղքը, ապա մեղսավորի ժխտումը դառնում է անիմաստ, իսկ նրան պաշտպանողների վիճակը, ինչպես Միացյալ Նահանգներինը եւ Իսրայելինը, դառնում է ծիծաղելի»:
«Առավոտ»-ի առաջնորդողում գրված է. - «Մենք խնդիր չունենք նաեւ իրար հետ մրցելու, թե ով է ավելի հայրենասեր՝ տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից ցեղասպանությունը ճանաչել տալու տեսակետից: Թե կոմունիստական, թե ՀՀՇ-ական եւ թե ներկայիս իշխանությունները իրենց բաժինն ունեն այդ գործում: Նման խնդիրները ոչ թե մրցավազքի ասպարեզ են, այլ ամեն մի առանձին հայի եւ միաժամանակ ամբողջ հայության հավաքական կամքի խնդիր: Միակ բանը, որը մենք կարող ենք քննարկել, դա հայերի վերնախավի կեցվածքն է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին: Արդյոք ամեն ինչ արվե՞լ էր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Արդյոք տեղի՞ն էր հայերի ոգեւորությունը երիտթուրքերի հեղափոխությամբ: Արդյոք կարելի՞ էր միանշանակ եւ անմնացորդ վստահել ռուսներին: Այդ հարցերի պատասխանները պետք են ոչ թե այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով այս կամ այն քաղաքական ուժին մեղադրելու, այլ, ինչպես ընդունված է ասել, պատմությունից դասեր քաղելու համար»:
«Ազգ»-ի տպավորությամբ, ապրիլի 22-ին «Միլիեթ»-ի միջոցով շրջանառության մեջ է դրվում «Հայաստանի հետ Թուրքիայի գաղտնի բանակցությունների» վարկածը, որոնք կողմերի փոխվստահությունը խթանելու նպատակով իբր ծավալվում են երրորդ երկրներում. - «Ըստ «Միլիեթ»-ի, արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Աբդուլլա Գյուլը համաձայնության են եկել «փոխվստահությունը խթանող միջոցառումների» փաթեթի շուրջը: Դա բաղկացած է 10 կետից եւ երկու երկրներին դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ համագործակցության հնարավորություն է տալիս ինչպես տնտեսական ու մշակութային, այնպես էլ քաղաքական ոլորտներում՝ խրախուսելով խորհրդարանների եւ խորհրդարանականների երկխոսությունը»: «Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, «Հայաստանի հետ Թուրքիայի գաղտնի բանակցությունների վարկածով, այն էլ Հայոց ցեղասպանության շուրջ, ապակողմնորոշում է «Միլիեթ»-ը»... Այդ ապակողմնորոշումներն ինքնանպատակ չեն, միանգամայն բխում են թուրքական պետական առաջադրանքից»:
«Հայոց աշխարհ»-ում Գալուստ Սահակյանը տեսակետ է փոխանցել Հայաստանում հեղափոխական հնարավոր զարգացումների վերաբերյալ: «Ընդդիմության տարբեր թեւեր այսօր, ըստ էության, նույն բանն են ասում։ Սակայն յուրաքանչյուրը իշխանությունների դեմ պայքարի գործընթացում ավելի շատ շեշտում է սեփական դերակատարությունը կամ ավելի շուտ անփոխարինելիությունը։ Միավորում չի լինի, որովհետեւ ե՛ւ ծրագրերը, ե՛ւ աշխարհաքաղաքական կողմնորոշումները, ե՛ւ ընդդիմադիր լիդերների անձնական հավակնությունները այսօր լիովին իրարամերժ են», - ասում է Սահակյանը։ - «Ընդդիմությունը այլ խնդիր չի դնում իր առջեւ, բացի զուտ իշխանության նվաճումից եւ իր հատվածական շահերի բավարարումից։ Մինչդեռ մեր ազգային գերխնդիրները խիստ տարբեր են հետխորհրդային այլ պետություններից։ Առնվազն երկու հարց կա, ուր մենք պարտավոր ենք միասնական լինել, որպեսզի իրական արդյունք արձանագրենք։ Դա Ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը»։ «Անշուշտ», - շարունակում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը, - «այն կարծիքին չեմ, թե այս մի քանի իրադարձությունները վկայությունն են այն բանի, թե Հայաստանն արդեն «հեղափոխական բոցերի» մեջ է։ Իմ խորին համոզմամբ, բոլոր միջոցներով իշխանության հասնելու փորձերը հասարակության կողմից, այդ թվում՝ ընդդիմության մեծ մասի մոտ, աջակցություն չեն գտնի»։
«Առավոտ»-ը նույնպես անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին: «Ոմանք էլ մտածելով, որ եկել է գնացքից թռչելու ժամանակը, հավաքվում եւ ընդդիմության հետ համատեղ հայտարարություն են կազմում, որով իբր դատապարտում են «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդի դեմ կատարված միջադեպը: Անհասկանալի է, թե ո՞ւմ են դատապարտում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը», - հարց է բարձրացնում մեկնաբանը: - «Չէ՞ որ իրենք են իշխանությունը եւ կարող են ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել, այլ որոշ պատասխանատու անձանց պարզապես պաշտոններից հեռացնել: Թե՞ չեն կարող»: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունն այսօր սպառված է. «Ամբողջ մթնոլորտը ցույց է տալիս, որ իշխանությունը սպառված է», - «Առավոտ»-ին ասել է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: - «Իշխանությունները սպառված են Ղարաբաղի հարցում, ներքին եւ արտաքին կյանքում եւ այլուր... Ուղղակի նրանք այնքան են սպառված, որ նույնիսկ համապատասխան անձ չունեն: Եվ այս տեսակետից՝ ով էլ լինի այդ իրավահաջորդը, նույնն է լինելու, ինչ Ռոբերտ Քոչարյանն է»:
Արմեն Զաքարյան