Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Պապին


Ապրիլի 20-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Բենեդիկտ Տասնվեցերորդ Պապին՝ Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:

Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության, Հայրապետական շնորհավորական գրի մեջ մասնավորաբար ասվում է. -
«Կիսելով հավատավոր Ձեր հոտի ուրախությունը՝ Մենք, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս, եղբայրական Մեր սերն ու շնորհավորանքն ենք հղում Ձերդ Սրբությանը»:

«Օրհնյալ է երանաշնորհ Մեր նախորդ Հայրապետների լույս հիշատակը, որոնց նվիրյալ ջանքերի շնորհիվ եղբայրական սերտ համագործակցությունը մեր Եկեղեցիների միջեւ զգալի առաջընթաց եւ զարգացում արձանագրեց: Այս առումով նշանակալի վկայություններ էին երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի պատմական այցը Հայաստան եւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող մեր համատեղ հայտարարությունը, որը մխիթարություն եղավ մեր ժողովրդին՝ հատկապես այս օրերին, երբ ազգովի հիշատակում ենք Մեծ Եղեռնի 90-ամյակը», - գրել է Հայոց Կաթողիկոսը: - «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, վստահ ենք, որ Ձեր գահակալության ընթացքում մեր Եկեղեցիների գործակցությունը առավել պիտի զորանա՝ ի բարօրություն մեր հավատացյալների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG