Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահը ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեզին:
Պարոն Մենդեզ, նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, ասել է, որ իր մասնակցությունը Երեւանում մեկնարկած «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովին խոսում է այն մասին, որ «մեծ ցանկություն կա հասկանալու եւ գնահատելու, թե ինչ է կատարվել անցյալ դարասկզբին հայ ժողովրդի հետ»:
Նրա խոսքով, ժողովրդի պատմական հիշողությունը լավ օգնական է այդ գործում եւ հնարավորություն կտա միջազգային հանրությանը լիարժեք պարզաբանել կատարվածը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայոց եղեռնի իրականացմանն ականատես ժամանակակիցներից ոչ ոք կասկածի տակ չէր դնում դրա բուն էությունը, եւ հայ ժողովուրդը ներկայում ընդամենը թարմացնում է միջազգային հանրության հիշողությունը:
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Խուան Մենդեզին համաժողովին մասնակցության համար եւ նշել, որ Հայաստանը շարունակում է մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային հանրությունից Հայոց Ցեղասպանության փաստին արդարացի գնահատական տալու գործում: