Մատչելիության հղումներ

Պատերազմի վերսկսումը, ըստ «Էկոնոմիստ»-ի, «քիչ հավանական է»


«Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի», - կանխատեսում են «Էկոնոմիստ» բրիտանական շաբաթականի հետազոտական խմբի փորձագետները:

«Հայաստանը եւ Ադրբեջանը չեն ցանկանում համաձայնել փոխզիջումներին, որ առաջարկում են միջազգային միջնորդները, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավարար չափով ուժեղ չէ իր ժողովրդին նման փոխզիջում հրամցնելու համար», - փաստարկում են բրիտանացի մասնագետները:

Միաժամանակ նրանք քիչ հավանական են համարում նաեւ պատերազմի վերսկսումը:

«Հրադադարի հաճախացած խախտումները դժվար թե վերաճեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանզի Ադրբեջանը հազիվ թե դիմի նման ռիսկի՝ առաջնորդելով իր վատ զինված բանակը Հայաստանի դեմ, որը վայելում է Ռուսաստանի էական աջակցությունը», - գտնում են «Էկոնոմիստ»-ի փորձագետները:

Բրիտանական հանդեսի հետազոտական խումբը նաեւ փաստում է. - «Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերը լավ զինված են՝ ի տարբերություն Ադրբեջանի բանակի, որը թույլ է եւ որի նկատմամբ կառավարությունը թերահավատ է, քանզի զինված ուժերը քաղաքական միջամտության փորձ ունեն»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG