Մատչելիության հղումներ

Ընդհատվել է Վրաստանի խորհրդարանի նիստը


Այսօր կեսօրին ընդհատվել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը: Պատճառը անվտանգության մարմինների ստացած տեղեկությանն է, թե խորհրդարանի շենքում ռումբ է տեղադրված:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, կեսօրից քիչ անց դուրս են բերվել շենքում եղած բոլոր մարդիկ՝ պատգամավորները, աշխատակիցները, հյուրերն ու լրագրողները:

Ներկայումս Վրաստանի խորհրդարանի շենքը մանրակրկիտ ուսումնասիրում են ականազերծողները՝ հատուկ վարժեցված շների միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG