Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ազատ են արձակվել Էլմար Հուսեյնովի սպանության գործով 5 կասկածյալները


Ադրբեջանում ազատ են արձակվել լրագրող, «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության գործով
ձերբակալված վեց կասկածյալներից հինգը:

ANS գործակալության փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում է գտնվում միայն Թուգայ Բայրամովը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Էլմար Հուսեյնովի սպանության գործով Վրաստանի դատախազությունը ապրիլի 7-ին ձերբակալել եւ Ադրբեջանի իրավապահներին էր փոխանցել վեց ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների:

Վրաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, հերքել էր այդ լուրը: Գլխավոր դատախազության ներկայացուցիչը «Ռեգնում» գործակալությանը ասել էր, թե ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը «անհեթեթություն է»:

Վկայակոչելով նախաքննության արդյունքները, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին նաեւ, թե Էլմար Հուսեյնովի սպանության պատվիրատուն ազգությամբ հայ է:

Ադրբեջանական ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը սպանվել էր փետրվարի 2-ին: Նրա խմբագրած ամսագիրը աչքի էր ընկնում երկրի իշխանությունների հանդեպ սուր քննադատությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG